Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային առավել արդիական օրակարգային հարցերի շուրջ։ Շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ լիցքաթափմանն ուղղված՝ ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի, ապաշրջափակման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընդգծվել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարումն այլընտրանք չունի՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։
«Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագորությունում։