Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը նախագահ Էդգարս Ռինկևիչսին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նախագահը հայտնել է, որ ընդունել է այն։ Կարինշի կառավարությունը կշարունակի աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Կարինշը, որն առաջադրվել էր «Նոր միասնություն» կուսակցությունից, պաշտոնավարել է չորսուկես տարի։
Օգոստոսի սկզբին Կարինշը փորձում էր համաձայնության հասնել ներկայիս կոալիցիոն գործընկերների՝ «Ազգային միավորման» և «Միացյալ ցուցակի» հետ կառավարության պահպանման շուրջ, սակայն որոշ նախարարների փոխարինման մասին համաձայնության հասնել հնարավոր չի եղել։