Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուին։ Նա նշել է, որ նոր աշխարհակարգի ձևավորման հարցում Մինսկի և Պեկինի գաղափարները համընկնում են:
«Բելառուսն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմաններին ու տարածքներին»,- հավելել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը շեշտել է՝ «Աշխարհն այսօր անկայուն է, մենք պետք է ուժեղ լինենք, որովհետև այնպես է ստացվել, որ ուժը միշտ հարգանք է վայելում»:
Լի Շանֆուն էլ նշել է, որ երկու երկրի նախագահներն ավելի վաղ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական գործակցության ամրապնդման վերաբերյալ, և ինքը Բելառուսում է դրանք կյանքի կոչելու համար: