Կանադայում մոլեգնող հրդեհների պատճառով իշխանությունները հայտարարել են քաղաքացիների տարհանման մասին

Կանադայում մոլեգնող հրդեհների պատճառով իշխանությունները հայտարարել են քաղաքացիների տարհանման մասին



Կանադայում մոլեգնող հրդեհների պատճառով իշխանությունները հայտարարել են մի շարք բնակավայրերից քաղաքացիների տարհանման մասին: Թիրախում է գլխավորապես Հեյրիվեր քաղաքը:
Լրատվամիջոցների տվյալով՝ Կանադայում այժմ հրդեհի ավելի քան 1000 ակտիվ օջախ է արձանագրվել: Հազարավոր բնակիչներ արդեն լքել են իրենց տները, իսկ Ալբերտա նահանգից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկը գրեթե ամբողջությամբ ավերվել է:

Իսպանիայում ևս անտառային հրդեհներ են: Տեներիֆե կղզում այրվել է ավելի քան 1800 հեկտար հողատարածք: Իրավիճակն ավելի է բարդանում շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով: