ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:
Նախագահը ներկայացրել է ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:
Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին: