Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում. Bild

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում. Bild



Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքի փոխարեն նոր համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild-ը՝ վկայակոչելով հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանությունների միջև ծառայողական նամակագրությունը։
Պարբերականի տվյալով՝ նոր համաձայնագրի շրջանակում ռուսական հացահատիկը կմատակարարվի հիմնականում Աֆրիկայի աղքատ երկրներ։ Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ հովանավոր։

Նշվում է, որ նոր գործարքը կարող է կնքվել այս հանգստյան օրերին Բուդապեշտում: