Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինայում շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենաների արտադրության և վերանորոգման վերաբերյալ:
«Մենք խոսեցինք լրացուցիչ CV-90-ների մատակարարման մասին, բայց ցանկացած օգնություն չի կարող անվերջ լինել, ուստի ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի տարածքում CV-90-ի արտադրության տեղայնացման կարևոր քայլի համար»,- ասել է Զելենսկին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները սկսել են մարզվել Շվեդական Archer հրետանային համակարգերի հետ աշխատելու համար: