Այսօր Յոհաննեսբուրգում մեկնարկում ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը։ Այն կանցկացվի օգոստոսի 22-24-ը՝ ՀԱՀ-ի նախագահությամբ:
Նախատեսվում է, որ հնգյակը կքննարկի կազմակերպության ընդլայնման հնարավորությունը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 23 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Բելառուսը, Եգիպտոսը և Թաիլանդը, ցանկություն են հայտնել անդամակցել ԲՐԻՔՍ-ին:
Գագաթնաժողովին հրավիրվածների թվում են աֆրիկյան 54 երկրների ղեկավարները։ Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, հանդիպման ավարտին նախատեսվում է ընդունել ԲՐԻՔՍ-ի 15-րդ Յոհաննեսբուրգյան հռչակագիրը: