Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով բարձր մակարդակի հանդիպման հետ կապված աշխատանքներ են տարվում։
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկման նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջոցառումներին, որտեղ կներկայացնի 10 կետից բաղկացած «խաղաղության բանաձևը», որը նախատեսված է վերջ դնելու Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը Ուկրաինա: