Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն:
Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված ֆրանսիացի պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հումանիտար օգնության նախաձեռնության և նրանց արած հայտարարությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը «հայամետ» է որակել:
Բուայոնին հայտնել են, թե «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն» անընդունելի է։