Բրունո Ռետայոն Ֆրանսիայի իշխանությանը կոչ է արել ընդունել բանաձև՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացման մասին

Բրունո Ռետայոն Ֆրանսիայի իշխանությանը կոչ է արել ընդունել բանաձև՝ Լաչինի միջանցքի անհապաղ բացման մասին



Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Լաչինի արգելափակված միջանցքից:
«Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը փակել է ավտորիտար Ալիևը անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետք է վերջ դնել նրա վարած ցեղասպան քաղաքականությանը, որը դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ Խուան Մենդեսի կողմից։ Ժամանակը լրանում է»,- կից գրել է ֆրանսիացի պատգամավորը։

Devant le point de blocage du couloir de #Latchine. J’appelle la France à porter une résolution pour l’ouverture immédiate, à des fins humanitaires, de ce corridor coupé par l’autocrate Aliev en décembre dernier. La politique génocidaire qu’il conduit, dénoncée par Luis Moreno… pic.twitter.com/LKrBvZNYZn
— Bruno Retailleau (@BrunoRetailleau) August 30, 2023