Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները այսօր կեսօրին խոցել են ուկրաինական հերթական անօդաչու թռչող սարքը՝ հայտնել են ՌՊ պաշտպանության նախարարությունից:
«Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում»,- տեղեկացրել են գերատեսչությունից։
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտարարել է, որ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի երկնքում: