Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ եւ «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է ք․ Բաթումիի Կ․Գամսախուրդիայի փ․ N35-ում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու) վերանորոգման աշխատանքները (բյուջե- 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն։
Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։ Սովետական շրջանում այն վերածվեց մարզասրահի։ Ներկայումս այն հանձնվել եւ պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։
Նախօրեին Աջարիայի Կրթության, մշակույթի եւ Սպորտի նախարար Մաիա Խաջիշվիլին եւ գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին ուսումնասիրեցին ընթացող շինարարական աշխատանքները։