Սուրբ Ծննդյան նախօրեին Եվրոպայում մեծ է ահաբեկչական հարձակումների ռիսկը. ԵՄ ներքին գործերի հանձնակատար

Սուրբ Ծննդյան նախօրեին Եվրոպայում մեծ է ահաբեկչական հարձակումների ռիսկը. ԵՄ ներքին գործերի հանձնակատար



Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Եվրոպայում զգալիորեն աճել է Սուրբ Ծննդյան նախօրեին ահաբեկչական հարձակումների ռիսկը՝ փոխանցում է Politico-ն:

Եվրոպայում ահաբեկչությունների բարձր ռիսկի մասին նախազգուշացումը հնչել է Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի մոտ վերջերս տեղի ունեցած հարձակման հետաքննության ֆոնին: Տղամարդը դանակահարել էր գերմանացի զբոսաշրջիկին և մուրճով վիրավորել ևս երկու մարդու՝ բղավելով «Ալլահ Աքբար»: