Բժշկական-հոգեբանական տեղեկատվության կենտրոն «Թանադգոմա»-ն Սամցխե-Ջավախքի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 4 օրյա տեղեկատվական հանդիպում անցկացրեց Բորժոմիում։
Կազմակերպությունը հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ համատեղ մշակել էր համայնքային հաղորդակցման ռազմավարություն: Ռազմավարությունը նախատեսում է կրթական գործողությունների իրականացում բնակչության տարբեր խմբերի հետ: Գերակա ուղղություններից մեկը ազգային փոքրամասնությունների համար վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման վերաբերյալ կրթական գործունեության իրականացումն էր:
Հանդիպման նպատակն է բարձրացնել տեղական կազմակերպությունների իրազեկվածության մակարդակը վերարտադրողական առողջության վերաբերյալ:
Հանդիպումը վարում էր հոգեբանական տեղեկատվական կենտրոն «Թանադգոմա»-ի բժիշկ՝ Քեթևան Ճելիձեն և վերոնշյալ կենտրոնի հոգեբանը:
Երկօրյա թրենինգ ծրագիրը անցկացվեց նախ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Հասարակական Կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումն անցկացվեց Հոկտեմբերի 7-9 ընկած ժամանակահատվածում, իսկ լրատվամիջոցների հետ հանդիպումը՝ հոկտեմբերի 9-11: