Իրանում ներկայացրել են Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թարմացված տվյալները: Վերջին ճշտված պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 84 մարդ, ևս 284 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ծանր։
Ավելի վաղ շրջանառվող տվյալներում նշվում էր 103 զոհի մասին:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է որոտացել։ Իրանում հայտարարված է եռօրյա սուգ: