ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա կառավարություններին չմիջամտել ադրբեջանա-հայկական գործերին, Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացին, ինչն էլ, ըստ նրա, խանգարել է երկու հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում մինչև տարեվերջ, Միլլերը պատասխանել է.
«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ իրականացնել դիվանագիտական այն կարևոր ջանքերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրանց»: