Արգենտինայի դատարանը կասեցրել է նախագահ Միլեյի բարեփոխումը

Արգենտինայի դատարանը կասեցրել է նախագահ Միլեյի բարեփոխումը



Արգենտինայի դատարանը կասեցրել է նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի հայտարարած աշխատանքային օրենսդրության արմատական բարեփոխումը:
Արհմիությունները դատական ​​հայց են ներկայացրել  նախագահի հրամանագրի դեմ՝ ասելով, որ այն խաթարում է աշխատողների հիմնական իրավունքները, և Աշխատանքի պալատի երեք դատավոր ընդունել է նրանց պահանջը:
Սպասվում է, որ նախագահ Միլեյը կբողոքարկի դատարանի որոշումը:
Ըստ ​​նախագահի հրամանագրի՝ նոր աշխատողների փորձաշրջանը երեք ամսից դառնում է ութ ամիս, կրճատվում են աշխատանքից ազատված աշխատողների փոխհատուցումն ու ծննդաբերության արձակուրդը:
Ընդհանուր առմամբ, նախագահի հրամանագրով նախատեսվում է վերացնել ավելի քան 350 կանոն ու սահմանափակում, որոնք խանգարում են բիզնեսին, ինչպես նաև աշխատանքից ազատել 7000 պետական ​​ծառայողի։
Նախագահի դեմ հայց է ներկայացրել Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը, որն Արգենտինայում արհմիությունների գլխավոր միավորումն է, ինչպես նաև նախագահ Միլեյի գլխավոր հակառակորդը, որը ցանկանում է վերացնել գործատուների համար սահմանափակումները, որոնք, նրա կարծիքով, խանգարում են տնտեսության զարգացմանը:
53-ամյա Խավիեր Միլեյը նոյեմբերի ընտրությունում ստանալով ձայների 55,65%-ը, հաղթել է ձախակողմյան թեկնածու Սերխիո Մասային։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Միլեյը խոստացել է կրճատել պետական ​​ծախսերը և երկրի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից։

Նրա առաջարկած միջոցներին, սակայն, դեմ են արհմիություններն ու ձախ ուժերը, որոնք պնդում են, որ նախագահը ցանկանում է աշխատողներին զրկել իրենց ձեռք բերած իրավունքներից: