Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի


Տալինը մինչև 2027 թվականը Կիևին 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման շրջանակում տեղեկացրել է Էստոնիայի նախագահը:
«Հարկավոր է ավելացնել ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունը: Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում», — ասել է Ալար Կարիսը։
Նա հավելել է, որ Էստոնիան Ուկրաինայի վերականգնման ծրագիր ունի, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Նա դեմ է արտահայտվել արևմտյան սպառազինությամբ ՌԴ-ին հարվածելու սահմանափակումներին:
Զելենսկին էլ նշել է, որ հրադադարն առայժմ անհնար է, դա չի նպաստի քաղաքական երկխոսության վերսկսմանը, այլ միայն հնարավորություն կտա Ռուսաստանին վերազինվելու:
Այժմ Զելենսկին պաշտոնական այցով Լատվիայում է: Երեկ էլ Լիտվայում հանդիպել է այդ երկրի նախագահի հետ, որը հայտնել է Կիևին 200 միլիոն եվրոյի օգնության փաթեթի մասին։

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: