Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի մարզում խոցել է ուկրաինական մեկ ԱԹՍ, իսկ Լենինգրադի մարզում՝ որսացել ևս մեկ ԱԹՍ:
«Հունվարի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի մարզի տարածքում, իսկ մեկը՝ Լենինգրադի մարզի տարածքում»,- հայտնել են գերատեսչությունից։
Բելգորոդի նախանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ նախազգուշացրել է հրթիռային վտանգի ռեժիմի սահմանման մասին: Մարդկանց հորդորվել է չմոտենալ պատուհաններին, թաքնվել ամուր պատերով և առանց պատուհանների սենյակներում կամ տեղափոխվել ապաստարան:
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, հարվածներ հասցնում անօդաչու թռչող սարքերից և դիվերսիաներ կազմակերպում։
Բելգորոդի մարզում գործում է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ։ Այն ենթադրում է ուժային մարմինների աշխատանքի ուժեղացում, երկաթուղային կայարաններում և մարդաշատ վայրերում զննումների անցկացում, բժշկական կազմակերպությունների տեղափոխում բարձր պատրաստվածության ռեժիմի, ռազմավարական օբյեկտների ուժեղացված պաշտպանություն։