Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարար



Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում նշել է, որ «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Արտգործնախարարի ուղերձում նշվում է նաև, որ «պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաև ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը»: