Թուրքիայում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Թուրքիայում այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը



ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը պաշտոնապես ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի օրակարգում և կքննարկվի երեք միջազգային ակտերի թվում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ դրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա երեքշաբթի։

Շվեդիայի վերաբերյալ վավերացման արձանագրության հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Մալայզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և Կորեայի Հանրապետության հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը: