ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին:
Ավելի վաղ Բայդենը հավաստիացրել էր, որ կփորձի հասնել համաձայնության Ուկրաինային հետագա օգնության վերաբերյալ:
ԱՄՆ վարչակազմը գրեթե չորս ամիս առաջ Կոնգրես է ուղարկել 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների վերաբերյալ հարցում՝ Իսրայելին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին և Ռուսաստանին հակազդելու համար: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար ԱՄՆ գործադիրը ցանկանում է ստանալ մոտ 106 մլրդ դոլար։