Ֆլորիդա նահանգն ազգային գվարդիան կուղարկի Տեխաս՝ Մեքսիկայի հետ սահմանը հսկելու

Ֆլորիդա նահանգն ազգային գվարդիան կուղարկի Տեխաս՝ Մեքսիկայի հետ սահմանը հսկելու



Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ մինչև 1000 հոգուց բաղկացած ազգային գվարդիայի գումարտակ է ուղարկում Տեխաս՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, հաղորդում է AP գործակալությունը:
Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ ԱՄՆ մյուս նահանգներն անցած երեք տարիներին ոստիկաններ կամ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են ուղարկել Տեխաս՝ Մեքսիկայից անօրինական ներգաղթը կանխելու համար, գրում է DW-ն։ 2021 թվականի գարնանը դեմոկրատ Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց անմիջապես հետո Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը միգրացիոն ճգնաժամի պատճառով առճակատման մեջ է մտել դաշնային իշխանությունների հետ և նախաձեռնել նրանց հետ չհամաձայնեցված «Միայնակ աստղ» գործողությունը։
Այդ ժամանակից ի վեր Ֆլորիդան դարձել է մեկ տասնյակից ավելի նահանգներից մեկը, որոնք ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են ուղարկել Տեխաս: Հանրապետական ​​այլ նահանգներ, այդ թվում՝ Հարավային Դակոտան, Արկանզասը, Օկլահոման, Նեբրասկան, Վիրջինիան և Արևմտյան Վիրջինիան, սահմանափակվել են մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր ազգային գվարդիականներ ուղարկելով: Տասից ավելի նահանգ Տեխաս է ուղարկել մի քանի տասնյակ ոստիկան։