Եգիպտոսը պատնեշներ է կառուցում Ռաֆահի մոտ՝ Գազայի հատվածի հետ սահմանին

Եգիպտոսը պատնեշներ է կառուցում Ռաֆահի մոտ՝ Գազայի հատվածի հետ սահմանին



Եգիպտոսը արգելապատնեշներ է կանգնեցնում իր տարածքներում Գազայի հատվածի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ ներկայումս կենտրոնացած է անկլավի ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Պատը կառուցվում է Գազայի հատվածի հետ սահմանից 3,5 կմ դեպի արևմուտք ճանապարհի երկայնքով։
AP-ին չի հաջողվել Կահիրեից մեկնաբանություններ ստանալ, սակայն Եգիպտոսը նախկինում հայտարարել էր, որ մերժում է Գազայի հատվածից փախստականների համար անվտանգության միջանցքների գաղափարը և նմանատիպ այլ առաջարկներ:
Նախօրեին Կահիրեն ասել էր, որ Եգիպտոսը «մերժում է պաղեստինցիներին Պաղեստինից հեռացնելու ցանկացած փորձ», և պաշտպանում է Գազայի հատվածում հակամարտության լուծումը՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդ» սկզբունքի հիման վրա։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը Ռաֆահում բնակվում էր 300 հազար մարդ։ Գազայի հատվածում հակամարտությունների բռնկումից ի վեր այս թիվը հասել է 1,4 միլիոնի՝ անկլավի այլ շրջաններից տեղահանվածների պատճառով: