Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարած գումարը

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման համար վճարված գումարները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է Sabah թերթը։
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան դրանից բացառումն անհիմն է համարում, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ С-400 համակարգերի մատակարարման համար, որոնք ստացել է 2019 թվականի ամռանն ու աշնանը։ ԱՄՆ-ն պահանջել է հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չի համաձայնել դրան։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային բացառել է F-35 արդիական կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-երի հետ կապված համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին