Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին հորդորել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ

Եվրահանձնաժողովը ԵՄ Խորհրդին հորդորել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ



Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը վճռական է բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ:
«Այսօր մենք ներկայացնում ենք զեկույց Բոսնիա և Հերցեգովինայի արձանագրած առաջընթացի մասին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Ֆոն դեր Լայենն ասել է, որ Բոսնիա և Հերցեգովինան այժմ լիովին աջակցում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչը, նրա խոսքով, կարևոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական դժվար ժամանակներում:
Միևնույն ժամանակ, ըստ Ֆոն դեր Լայենի, ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է հետագա առաջընթաց։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հորդորում է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ: