Իսրայելի կառավարության խոսնակը բարձր է գնահատել ՑԱՀԱԼ-ի երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողությունը Գազայի ամենամեծ Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրում, այն որակել որպես հաղթանակ ՀԱՄԱՍ-ի դեմ:
«Հիվանդանոցը ահաբեկիչներից մաքրելու հատուկ նշանակության ուժերի գործողությունը կուսումնասիրվեն ապագա սերունդների կողմից՝ որպես ոսկե ստանդարտ»,- նշել է խոսնակը:
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ չեզոքացրել կամ կալանավորել են ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների հիվանդանոցի տարածքում, առգրավել են զինամթերք և հետախուզական փաստաթղթեր:
ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ուժերը Ալ Շիֆայի շրջակայքում սպանել են 400 պաղեստինցիների, այդ թվում՝ բուժանձնակազմի անդամների: