Ապրիլի 4-ին պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատումից հետո Զապորոժիեի ատոմակայանին իրական վտանգ է սպառնում՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը:
«Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը կորցրել է էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը»,- մտահոգություն է հայտնել Ռաֆայել Գրոսին:
Էլեկտրահաղորդման գծի անջատման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Գործակալության մամուլի ծառայության տվյալով՝ վերջին շաբաթվա ընթացքում կազմակերպության փորձագետներն ամեն օր պայթյուններ են լսել ատոմակայանից տարբեր հեռավորությունների վրա: Նշվում է, որ ռազմական հակամարտության ֆոնին «միջուկային անվտանգության ռիսկերը» պահպանվում են: