Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե 17.04.2024 . Տարածաշրջան

Վրաստանը  չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե
		17.04.2024 . Տարածաշրջան


Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքn ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։

«Թափանցիկության մասին» օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին, եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,- ասել է Կոբախիձեն:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին