Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը

Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը



Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Չեխիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասի քաղաքական և անվտանգային իրավիճակը: Լիպավսկին նշել է, որ Պրահան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և անվտանգությամբ՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի:
Չեխիանյի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները: Նա ողջունել է սահմանազատման հարցում վերջին համաձայնությունը: