«Վրացական երազանք»-ի կազմակերպած բողոքի ցույցին այսօր միացել են Ախալցխայի շրջանի բնակիչները

«Վրացական երազանք»-ի կազմակերպած բողոքի ցույցին այսօր միացել են Ախալցխայի շրջանի բնակիչները

Այսօր կառավարության կողմից կազմակերպված հակազդեցության ժամանակ մի քանի հարյուր մարդ Ախալցխայից Թբիլիսի են մեկնել անցյալ տարի Ախալցխայի քաղաքապետարանի կողմից գնված ավտոբուսներով։
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ասում է, որ «Վրացական երազանքը» տրանսպորտ է վարձակալել քաղաքապետարանից։

Մեր հարցին, թե կուսակցությունը որքա՞ն է վճարել քաղաքապետարանին ավտոբուսներ վարձակալելու համար, պատասխան չենք ստացել։ Ո՞ւր են գնացել ախալցխացիները այս տրանսպորտով, որի վերջնական նպատակակետը Թբիլիսին էր՝ խորհրդարանի մոտ, այլ ոչ թե Ախալցխայի ինչ-որ գյուղ։ – Ավտոբուսներում նստածների պատմելով՝ ոմանք ծննդյան էին գնում, ոմանք հարազատների, ոմանք հարսանիքի,  ոմանք էլ՝ թաղման։

Ոմանք ընդհանրապես չպատասխանեցին մեր հարցերին, իսկ մյուսները փորձեցին պաշտպանել իրենց  լեզուն ու հավատքը։ Բայց ումի՞ց։ Այս հարցն արդեն անպատասխան է մնացել։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» դրժեց իր խոստումը, և անցած տարի քաղաքացիների աննախադեպ բողոքի պատճառով հետ կանչված «Ռուսական օրենքը» վերագրանցվեց, և առաջին նիստում այն ​​պաշտպանեց 83 պատգամավոր։ Դրանից հետո Թբիլիսիում ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում։
Այսպես կոչված «Ռուսական օրենքը» այսօր առավոտյան երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի նիստում։ Քննարկման ժամանակ Անրի Օխանաշվիլին հանձնաժողովի նիսի դահլիճից հեռացրեց ընդդիմադիր 11 պատգամավորի։