Իսրայելի բանակը շարունակում է լայնածավալ գործողությունները Ռաֆահում

Իսրայելի բանակը շարունակում է լայնածավալ գործողությունները Ռաֆահում



Իսրայելի բանակը մեկ օրում Գազայի հատվածի տարածքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 40 ռազմական օբյեկտի՝ հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը: Իսրայելական զորքերը շարունակում են ռազմական գործողությունները անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ազ-Զեյթուն շրջանում:
Նշվում է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են ռազմական օբյեկտներ, դիտակետեր, զինյալների ջոկատներ: Իսրայելի բանակի տվյալով՝ Ռաֆահի շրջանում ևս մի քանի ստորգետնյա թունել է հայտնաբերվել:
Ամերիկյան Merit Street Media հեռուստաալիքի հետ հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածում քաղաքացիական կառավարություն ստեղծել ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների օգնությամբ: Նրա խոսքով՝ «ահաբեկիչներին արմատախիլ անելը» երկարատև գործընթաց է:
Նեթանյահուն նաև տեղեկացրել է, որ Իսրայելը Գազայի հատվածում պատերազմն սկսվելուց ի վեր հարյուրավոր զինվորականներ է կորցրել: Նրա խոսքով՝ ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 24 գումարտակից 20-ը: