Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին հանդիպել է իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի հետ:
Նա ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսի 23-ին, սակայն 2024 թվականի ապրիլի 22-ին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները ողջունել է Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը՝ որպես մարդասիրական ժեստ և շարունակում է կոչ անել նրան շուտափույթ ազատ արձակել: