Իսրայելը Ջեբալիայում ցամաքային գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելը Ջեբալիայում ցամաքային գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ



Իսրայելի զինվորականները Գազայի հյուսիսում գտնվող Ջեբալիայում գործողություն են սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ հետախուզական տեղեկություն է ստացել զինյալների ներկայության և այդ շրջանում խմբավորման ենթակառուցվածքի վերականգնման մասին:
Նախքան ցամաքային գործողություն սկսելը՝ կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի տասնյակ թիրախներին: Հաղորդվում է, որ սպանվել է մի քանի զինյալ:
Մարտերը շարունակվում են նաև Ռաֆահում, որտեղ, ըստ ՑԱՀԱԼ-ի, իսրայելցի զինվորականները հայտնաբերել ու ոչնչացրել են մի քանի թունելային հանք և հրթիռային կայանքներ, որոնք պատրաստում էին հարձակում Իսրայելի վրա: Մոտ 300 հազար պաղեստինցի արդեն լքել է Ռաֆահը, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին։ Բախումներ զինյալների հետ տեղի են ունենում նաև Գազա քաղաքի Զեյթուն շրջանում։