Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար

Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար



Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։ Le Monde-ի տվյալով՝ Ժերալդ Դարմանենը մտահոգություն է հայտնել, որ Կալեդոնիայում որոշ սեպարատիստներ գործարք են կնքել Բաքվի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն դատապարտում է ֆրանսիական կողմի «վիրավորական, անհիմն մեղադրանքները»:
Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել և զինվորականներ ուղարկել Նոր Կալեդոնիա, նաև արգելել կղզում TikTok սոցիալական ցանցը, որը ենթադրաբար օգտագործվում է անկարգություններ հրահրելու համար։
Նոր Կալեդոնիայում անկարգությունները սկսվել են, երբ Ֆրանսիայի խորհրդարանը կղզում տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը փոխելու մասին օրենք է ընդունել։ Նոր Կալեդոնիայի բնիկ ժողովրդին անհանգստացնում է, որ նրանք կկորցնեն կղզում քաղաքական ազդեցությունը: Անկարգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ կան: