Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներ են իրականացվել նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի քաղաքապետարանների փողոցներում։ Փողոցները լվանալու են ախտահանիչներով:
Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ծանոթացել է ընթացող աշխատանքներին:
Ախտահանման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ բարեկարգման, քաղաքային մաքրման կենտրոնների և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հետ համատեղ:
Սամցխե-Ջավախքի բոլոր վեց քաղաքապետարաններում արդեն մի քանի օր է, ինչ կատարվում են ախտահանման աշխատանքներ:
Ճանապարհները եւ մայթերը լվանում են հատուկ լուծույթով։
Քաղաքներում առկա կամուրջները, պանդուսները և աղբամանները եւս մաքրվում ու ախտահանվում են: