Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի իր գործընկեր Անալենա Բերբոքի հետ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների մասին։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և վերջին շրջանում ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։