Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները



Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերն առավոտյան հարվածել են Խարկովի Բալակլեյա քաղաքին: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ: Նովոբավարսկում էլ հայտնի է զոհերի մասին:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Կիրովոգրադի և Իվանո-Ֆրանկիվսկի էներգետիկ օբյեկտները: