Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով



Լեհ զինվորականներն ու դաշնակիցներն ինքնաթիռներ են երկինք բարձրացրել՝ հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի տարածք ռուսական օդային հարձակման պատճառով, հայտնել Է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարությունը: «Գիշերը մենք հետևում էինք Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվությանը, որը թևավոր հրթիռներով և Shahed տիպի անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցնում հիմնականում Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին»,- ասված է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարության հաղորդագրության մեջ:
Նրանց տվյալով՝ վերջին անգամ ռուսական ավիացիայի նման ակտիվություն Ուկրաինայի արևմտյան հատվածում գրանցվել է հունիսի 6-7-ը։
«Սկսվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտապես վերահսկում է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։