Կուբա են ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի նավեր և միջուկային սուզանավ

Կուբա են ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի նավեր և միջուկային սուզանավ



Հունիսի 12-ին Ռուսական «Կազան» ատոմային սուզանավը, «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, միջին ծովային տանկեր «Ակադեմիկ Պաշինը» և «Նիկոլայ Չիկեր» փրկարարական քարշակը ժամանել են Հավանայի նավահանգիստ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատն ավարտել է բարձր ճշգրտության հրթիռային զենքի կիրառման զորավարժությունը և ոչ պաշտոնական այցով ժամանել է Հավանայի նավահանգիստ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
«Ծովակալ Գորշկով» ֆրեգատը և «Կազան» ատոմային սուզանավը ժամանակակից բարձր ճշգրտության հրթիռային զենքի, այդ թվում՝ «Ցիրկոն» գերձայնային հրթիռների, «Կալիբր» թևավոր հրթիռների և «Օնիքս» հականավային հրթիռների կրողներ են»,- հիշեցնում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում:
Կուբայի պաշտպանության նախարարությունը ՌԴ ռազմածովային ուժերի չորս նավերի այցի մասին տեղեկացրել էր հունիսի 6-ին։ «Նավերից ոչ մեկը միջուկային զենքի կրող չէ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։