Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ավարտվել են ներքին հարդարման աշխատանքները։ Բարերարների օգնության շնորհիվ ամիսներ տեւած աշխատանքների արդյունքում թարմացվել է եկեղեցու պատերի ներսի ծեփը եւ եկեղեցու սյուներից հետո ավարտին է հասցվել մնացած աշխատանքը։
Այժմ նոր բարերարներ լինելու պարագայում նախատեսվում է իրականացնել եկեղեցու արտաքին տեսքի վերանորոգում։