ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում․ Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ, որպեսզի Կիևը կարողանա հասնել դրան։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութjան համակարգող Ջոն Քիրբին:
Նա խոսքով՝ անգամ պատերազմի ավարտից հետո, անկախ դրա ելքից, Ուկրաինան Ռուսաստանի հետ երկար սահման կունենա, ինչպես նաև իր անվտանգությանը իրական սպառնալիք։
Քիրբին նշել է, որ նախագահ Ջո Բայդենը հավատում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է։ Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը կօգնի Ուկրաինային պաշտպանվել, մինչդեռ դաշնակիցներն աշխատելու են անհրաժեշտ ամեն ինչ ապահովելու ուղղությամբ: