Իսրայելը բավարար չափով չի պաշտպանում Գազայի խաղաղ բնակիչներին. ՄԱԿ

Իսրայելը բավարար չափով չի պաշտպանում Գազայի խաղաղ բնակիչներին. ՄԱԿ



ՄԱԿ-ի գնահատականով՝ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ պատերազմում բավականաչափ չի պաշտպանում խաղաղ բնակիչներին ռմբակոծությունների ժամանակ։
«Իսրայելական ռմբակոծություններն ակնհայտորեն, պարբերաբար խախտում են պատերազմի ժամանակ այնպիսի միջոցներ և մեթոդներ ընտրելու պահանջը, որոնք հնարավորինս նվազագույնի են հասցնում զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում»,- հունիսի 19-ին Ժնևում հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն իր զեկույցում:
Փաստաթղթում նշվում են հայտարարություններ, որոնք հաստատում են, որ Իսրայելն անտեսում է խաղաղ բնակչության պաշտպանության պահանջները։
ՄԱԿ-ի զեկույցը նաև դատապարտել է պաղեստինյան զինված խմբավորումների հրթիռակոծումը Իսրայելի ուղղությամբ, որոնք կարող են հարվածել խաղաղ բնակչությանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմական տեխնիկան և զինվորները չպետք է տեղակայվեն խիտ բնակեցված վայրերում։