Պաղեստինի Պետության նախագահի աշխատակազմը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի Պետության ճանաչման համար։ Նշվում է, որ «այդ համարձակ և կարևոր որոշումը առանցքային քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ճանապարհին»:
«Հայաստանի իմաստուն որոշումը համապատասխանում է երկու պետությունների համակեցության սկզբունքներին, ռազմավարական ընտրությանը, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը։ Այս ճանաչումը նպաստում է անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը ներգրավված բոլոր կողմերի համար»,- հայտարարել են Պաղեստինի նախագահի աշխատակազմից։
Իշխանությունները մյուս երկրներին կոչ են արել հետևել Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Սլովենիայի և Հայաստանի օրինակին և ճանաչել Պաղեստինի Պետությունը։