Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը



Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:
«Դա դրական քայլ է, որը կնպաստի այն ամենին, ինչ նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: