ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը հորդորել է նրան չհրաժարվել վերընտրվելու իր հայտից՝ չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում ձախողված ելույթին: Ընտանեկան հանդիպման ժամանակ հարազատները հավաստիացրել են պետության 81-ամյա ղեկավարին իրենց անվերապահ աջակցությունը, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նման տեղեկություն է հայտնում նաև The News York Times-ը՝ հղում անելով նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:
Politico պարբերականն էլ հայտնում է, որ հարազատները Բայդենի ձախողման պատասխանատվության մեծ մասը դրել են նրա խորհրդականների վրա: Արդյունքում, Բայդենը, նրանց կարծիքով, պատրաստ չէր ավելի ակտիվ քննադատել Թրամփին, չափազանց կենտրոնացած էր պաշտպանվելու վրա՝ իր նախագահության երկրորդ ժամկետի տեսլականի մասին խոսելու փոխարեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտանիքը կարող է փորձել համոզել Բայդենին հրաժարվել վերընտրվելու համար հետագա պայքարից: