Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Հակամարտության ավարտից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ տարածաշրջանում նոր իրողություններ, խաղաղություն, կայունություն և համագործակցություն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին։ Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե ժամանակն է, որ հայկական կողմը իբր «տարածքային հավակնությունների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»: