Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է, որ սատարում է Ժողովրդական ճակատ կուսակցության՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունը բոյկոտելու որոշումը:
Ազգային խորհուրդը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ինստիտուտը խարխլվել է Իլհամ Ալիևի նպատակաուղղված քաղաքականության հետևանքով, և քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը։
«Ազգային խորհուրդը սեպտեմբերի 1-ի ընտրությունները համարում է ոչ թե ընտրություն, այլ էժանագին ներկայացում, որի ելքը կանխորոշված և ծրագրված է Իլհամ Ալիևի անձնական ցանկություններին համապատասխան, և մասնակցությունն ընտրությանը համարում է ավելորդ և վնասակար ազգային շահերի տեսանկյունից»,- ասված է ընդունված փաստաթղթում: