Ախալցխայի բնակիչները խոսում են թափառող շների թվի աճի մասին

Ախալցխայի բնակիչները խոսում են թափառող շների թվի աճի մասին

2023-2024 թվականներին Ախալցխայի մունիցիպալիտետում կենդանիներից տուժվել է 465 մարդ, որոնցից ավելի քան 30%-ը թափառող կենդանիներ են եղել, ասվում է Ախալցխայի հանրային առողջության կենտրոնի հաղորդագրությունում։

Չնայած տարիների ընթացքում տրված բազմաթիվ խոստումներին, դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում անօթևան կենդանիներին։ Դեռևս հայտնի չէ, թե երբ  կկառուցվի ապաստարանը։ Հայտնի է, որ քաղաքում ավելացել է թափառող շների թիվը։

Տեղի բնակիչները մասնավոր զրույցներում ասում են, որ վախենում են ուշ գիշերով շրջել փողոցներով և այգիներով, քանի որ որոշ կենդանիներ ագրեսիվ են։ Հանրության մտավախությունն ունի պատճառ, օրինակ՝ ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ կենդանուց տուժվել է 465 մարդ, կարանտինային ժամանակահատվածում սատկել է 2 շուն և մեկ կատու, իսկ հետազոտության արդյունքում կենդանիների մոտ կատաղություն չի հաստատվել։

Ըստ նույն աղբյուրի, այս տարվա մի քանի ամիսների ընթացքում արձանագրվել է թափառող կենդանիների կծածի77 և ընտանի կենդանիների կծածի 110 դեպք։ Նույն ժամանակահատվածում սատկել է 7 կենդանի, ոչ մեկի մոտ կատաղություն չի ախտորոշվել։

Ինչպես տեղեկացանք, քաղաքապետարանը թափառող կենդանիներին ստերիլիզացման է տանում Գորի, հետո հետ է վերադարձնում։ Քանի՞ կենդանի է տեղափոխվել այս տարի և որքա՞ն հաճախականությամբ են պատվաստվում. Ախալցխայի քաղաքապետարանից ստացված հարցերին ի պատասխան՝ մեզ խնդրել են գրավոր պահանջել հանրային տեղեկատվություն։ Մտածու՞մ են քաղաքապետարանի զարգացման հիմնադրամում անօթևան կենդանիների համար կացարան կառուցելու մասին, որովհետև հենց այս կազմակերպությունն էր դեռ 2018-ին հայտարարել միջքաղաքային կացարանի կառուցման մասին, մենք նրանցից էլ խնդրեցինք հանրային տեղեկատվություն։

Ռաբիոլոգները մատնանշում են կենդանու խայթոցի կամ քերծվածքի դեպքում շտապ պատվաստման անհրաժեշտությունը։ Նրանց կարծիքով՝ ժամանակին պատվաստումը միակ լուծումն է կատաղության վիրուսով վարակվելու համար։ Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ այս տարի Վրաստանում կատաղության դեմ պատվաստվել է 116690 շուն և կատու։ Պարտադիր պատվաստման է ենթարկվել 9 հազար շուն/կատու, 4300 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն, խոզեր, ձիեր և այլն։